Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Այս իրավիճակից միայն մի ելք կա` հրաժարվել մանդատներից և բոյկոտել այս պառլամենտը, զրկել նրան լեգիտիմությունից

Այս իրավիճակից միայն մի ելք կա` հրաժարվել մանդատներից և բոյկոտել այս պառլամենտը, զրկել նրան լեգիտիմությունից
08.06.2026 | 14:12

Ժողովուրդը կամ նրա գիտակից մասը, որն ընտրել է պառլամենտական ընդդիմությանը, հուսով է, որ դուք կարդարացնեք նրանց սպասելիքները։ Բայց դա չի նշանակում, որ դուք պիտի համաձայնեք ձեզ առաջադրված արդյունքներին ու հինգ տարի աթոռներ զբաղեցնեք Ազգային ժողովում, աշխատավարձ ու պարգևավճար ստանաք՝ առանց մեր հոգևոր ու արժեքային խնդիրների լուծումների։

Այս իրավիճակից միայն մի ելք կա` հրաժարվել մանդատներից և բոյկոտի ենթարկել այս պառլամենտը, զրկել նրան լեգիտիմությունից և, պայքարը կենտրոնացնելով, տեղափոխել փողոց ու հրապարակներ։

Մեր աչքերի առաջ վերացնում են մեր Երկիրը, մասնատում են, հայաթափում։ Վերացնում են սփյուռքի ուժեղ համայնքները։ Ունեզրկում են հայ գործարարներին։ Բանտարկում են նրանց ադրբեջանական կամ հայկական բանտերում։ Այս ամենի հետևում կանգնած են երրորդ ուժեր։ Այդ մասին կգրեմ հաջորդ անգամ։ Ռուսաստանը իր քայլերով նպաստում է այս պրոցեսներին, նպաստեց նաև Նիկոլի ընտրվելուն։ Ռուսաստանի ղեկավարությունը իր երկիրն է քանդում, ինչ մնաց Հայաստանը չքանդի։ Ժամանակն է քաղաքական հասունություն ցուցաբերել և բոյկոտել։ Ես՝ որպես հայ մարդ, խնդրում եմ և պահանջում` մտածել այս մասին։

Դեպի Արարատ

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 5984

Մեկնաբանություններ